Հոկտեմբերի 28-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն էին եկել «Ռ.Գ. Դենտ» ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն Արմինե Քոչարյանը և բժիշկ-ստոմատոլոգ ԿարենՀարությունյանը: «Բոլորիս հոգու պարտքն է մեր հնարավորությունների չափով աջակցել հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների հարազատներին, Արցախյան պատերազմի մասնակիցներին, – ասաց Կարեն Հարությույանը, -մեր կենտրոնում ազատամարտիկները, զոհվածների հարազատները միշտ էլ տարբերակված վերաբերմունքի են արժանացել: Սակայն լսելով «Հանուն զինվորի առողջության» ծրագրի մասին, մենք որոշեցինք միանալ նախաձեռնությանը և հայտարարել, որ «Ռ.Գ. Դենտ» ստոմատոլոգիական կենտրոնում բանակի կազմավորման օրից մինչ այժմ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների, զինծառայողների ու ազատամարտիկների հարազատները՝ ծնողները, կանայք, երեխաները, ինչպես նաև Արցախյան պատերազմի բոլոր մասնակիցները մեր ծառայություններից կօգտվեն 50-70 տոկոս զեղչով»: Իսկ «Ռ.Գ. Դենտ» ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն Արմինե Քոչարյանը ավելացրեց, որ 2014 թ.նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից խոցված հայկական ուղղաթիռի երեք զոհված օդաչուների ընտանիքների անդամներին կենտրոնը ծառայություններ կմատուցի անվճար:

  • unnamed (5)
  • unnamed (3)