Հոկտեմբերի սկզբին մենք ստացանք Փարիզի հայկական ռադիոյի (AYP FM) մեկնաբան, «Բաց նամակ՝ ճշմարտության պարտադրանքով», «Արցախապատում» և «Հայ մամուլի տեսություն» հաղորդաշարերի հեղինակ և վարող Անժելա Սահակյանի նամակը՝ հետևյալ բովանդակությամբ. «Հեռվից հեռու հետևում եմ տիկին Ռուզաննա Խաչատրյանի հասարակական ակտիվ գործունեությանը, որը շատ ողջունելի է, երանի մեր բոլոր քաղաքական գործիչների ու նախարարների կանայք կարողանային կիսով չափ նրա պես մտածել ու գործել, էլ չեմ խոսում կանացի անսահման հմայքի ու նուրբ ճաշակի մասին։ Ես հոկտեմբերի 23 – 30 կլինեմ Երևանում, շատ կցանկանայի հանդիպել նրա հետ՝ հայանպաստ գործունեություն ծավալելու համար։ Կանխավ շնորհակալ եմ…Ամենայն սիրով ՛ Անժելա Սահակյան, Փարիզ»:«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանի և Փարիզի հայկական ռադիոյի մեկնաբան Անժելա Սահակյանի հանդիպումը կայացավ հոկտեմբերի 28-ին: Նրանք զրուցեցին ասոցիացիայի՝ «հանուն զինվորի առողջության» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներիի և այն ընդլայնելու հնարավորությունների մասին: Հանդիպման վերջում Անժելա Սահակյանը Ռուզաննա Խաչատրչյանին նվիրեց իր հեղինակած «Ճշմարտության պարտադրանքով» գիրքը:

  • 12108981_865598146871169_3606912656452721036_n
  • 12074874_865598440204473_2069283133661162721_n
  • 12193872_865598280204489_4907448765018855622_n