Մարսյան ջրերը

Շուրջ 300 տարի առաջ՝ 1714 թվականին, Կոնչերգյան( Կարելիա) պղնձահալ եւ չուգունաձուլական գործարանի կռանահար բանվոր Իվան Ռեբոեւը, որը սրտի ցավ ուներ եւ ոտքերը հազիվ էր քարշ տալիս, մի անգամ ճահիճներից մեկում, որտեղ երկաթահանք էր արդյունահանվում, մի աղբյուր նկատեց: Ռեբոեւը համտես արեց ջուրը եւ այնքան հավանեց, որ դրանից հետո երեք օր շարունակ խմեց այդ ջրից եւ … առողջացավ: Այսպես հայտնաբերվեց Ռուսաստանում երկաթ պարունակող առաջին հանքային ջրերի աղբյուրը: Երբ այդ մասին հայտնի դարձավ Պետրոս 1-ին, նա անմիջապես Կարելիա ուղարկեց պալատական բժիշկ Բլումենտրոսին՝ այդ ջրերն ուսումնասիրելու համար: Վերջինս ջուրը փորձարկեց հիվանդ զինվորների վրա եւ բարենպաստ արդյունքներ ստացավ:

Երկաթ պարունակող ջուրն անվանեցին Մարսային, ի պատիվ Մարսի՝ պատերազմի եւ երկաթի Աստծու:

Շուտով հրապարակվեցին «Օլոնցայում Մարսյան ջրերի մասին հաղորդումները» եւ «Բժշկական կանոններ նման ջրերից օգտվելու վերաբերյալ»: Թագավորը մի քանի անգամ իր ընտանիքի հետ եկել է այդ կողմերը եւ խմել բուժիչ ջուրը: Բայց նրա մահից հետո աղբյուրը մոռացության մատնվեց:

Մեր ժամանակներում Մարսյան ջրերը հայտնի հանքաջրաբուժական եւ ցեխային առողջարաններ են: