Միջազգային չափորոշիչներին համապատասխան

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանն այցելեցին ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ՝ ներկա լինելու հիմնովին վերանորոգված մաշկավեներաբանական բաժանմունքի վերաբացմանը:

Նրանք ծանոթացան բաժանմունքի շենքային պայմաններին, գնահատեցին կատարված աշխատանքը, զրուցեցին բուժանձնակազմի և բուժում ստացող զինծառայողների հետ, հետաքրքրվեցին նրանց բուժման ընթացքով, ապա շրջեցին նաև մյուս բաժանմունքներում:

– ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի մաշկավեներաբանական բաժանմունքը միակն է ՀՀ Զինված ուժերում: Վերանորոգումից հետո այն համապատասխանում է միջազգային չափորոշիչներին,- ասաց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը:- Սա ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի՝ այս տարվա ընթացքում հիմնովին վերանորոգված երկրորդ մեծ բաժանմունքն է: Այսօր բաժանմունքն ունի բոլոր հնարավորությունները՝ ընդունելու մաշկային տարբեր հիվանդություններ ունեցող հիվանդների և կազմակերպելու անհրաժեշտ բուժսպասարկում:

Կամավոր Խաչատրյանը նշեց, որ աշխատանքներն այսքանով չեն ավարտվել. ծրագրված է առաջիկայում վերանորոգել հոսպիտալի վիրաբուժության, վերակենդանացման բաժանմունքները, վիրահատարանը, ռենտգեն կաբինետը: Դրանք հագեցած կլինեն ոչ միայն բժշկական ժամանակակից միջոցներով, նորագույն սարքավորումներով, այլև բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող բուժանձնակազմով:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետ, բ/ծ փոխգնդապետ Սահակ Օհանյանը, մաշկավեներաբանական բաժանմունքը հոսպիտալում գործում է 1998 թվականից և տարիների ընթացքում համագործակցելով հանրապետության բուժհաստատություններում գործող մաշկային բաժանմունքների, դրանց պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ զգալի աշխատանք է կատարել և այսօր էլ լավագույնս լուծում է իր առջև դրված խնդիրները:

-Բաժանմունքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս մեզ մշտապես աջակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,  ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը: Մեզ համար չափազանց կարևոր է և ոգևորիչ մշտապես արժանանալ գերատեսչության ղեկավարի աջակցությանը: Պաշտպանության նախարարն այսօր գոհ էր կատարված աշխատանքից:

ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի մաշկավեներաբանական բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար, բ/ծ կապիտան Արփինե Մաթևոսյանը համոզված է, որ նոր վերանորոգված, գեղեցիկ, հարմարավետ կահավորված, լուսավոր ու տաք հիվանդասենյակները դրականորեն են ազդելու հիվանդների ինքնազգացողության վրա:

– Համոզված եմ՝ բուժանձնակազմը ևս ծառայելու է ավելի մեծ եռանդով. ունենալով բուժծառայություն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները՝ լավագույնս կազմակերպելու է հիվանդների բուժման ընթացքը և ճանապարհելու է նրանց լիովին ապաքինված:

Այցելության ավարտին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը շնորհավորեց և խաղաղ ծառայություն մաղթեց հոսպիտալի բուժանձնակազմին:

Հասմիկ Գյոզալյան

  • 102
  • 12348477_884199905010993_1067699406_n
  • 12346752_884204005010583_1308448169_n
  • 12322503_1315364485174597_7764167071674625807_o (1)
  • 103
  • 12358306_884217971675853_929690091_n
  • 12322435_1315364488507930_8141095746131304690_o (1)
  • 12355150_884199848344332_1661084353_n
  • 12232910_1315398088504570_8343290172733775647_o
  • 12358395_884204155010568_746393992_n
  • 12307450_1315365871841125_7039531145347399945_o
  • 12346834_884199781677672_675108053_n
  • uggac2
  • 12362727_1315364795174566_4885251010392065147_o
  • 12232910_1315398088504570_8343290172733775647_o (1)
  • 12363266_1315364805174565_4878595601403327843_o
  • 12374913_1315364801841232_4009136024458187629_o
  • 12357137_1315365298507849_7934237657646352566_o
  • 12322510_1315365408507838_3784442726305508567_o
  • 12374986_1315365198507859_7981220602815139234_o
  • 12356748_1315365695174476_1273075061087814733_o