«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հարգելի հայրենակիցներ, սահմանապահ մեր քաջ զինվորներ, հայ զինվորի վերադարձին սպասող հայոց մայրեր՝ իմ հայրենակից, թանկագին քույրեր: Շուտով Երկիր մոլորակը կավարտի տարվա իր խենթ պտույտը… Որքան հույզեր, ապրումներ, ցավալի կորուստներ ու նաև հաղթանակներ բերեց մեզ 2015թվականը: Աննկուն և պայքարող մեր ժողովուրդը՝ զինվորը, հրամանատարը, սահմանապահ գյուղացին, քաղաքացին, անտարբեր լսեց թշնամու հոխորտանքը և զսպելով կորստի ցավն ու արտասուքը՝ խաղաղություն պարտադրեց դավադիր թշնամուն:

…Աստծո լույսը թող իջնի անմահացած հերոս հայ զինվորների շիրիմներին…

2016 թվականը թող լինի խաղաղության, ստեղծագործական աշխատանքների, ազգային վերելքի, նվաճումների և հաղթանակների տարի:

«…Ինչպես պատրույգը ճարպի մեջ թրջված

Նշողում չունի՝ մինչև չվառվի,

Այդպես և լույսի այս օծությունը՝ թափված մեզ վրա,

Ապագայում է լուսավառվելու…»:

Գրիգոր Նարեկացի

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ