Զինվորական բժիշկների հայկական ասոցիացան շնորհավորում է

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ռուզաննա Խաչատրյանին ծննդյան տարեդարձի առթիվ:

-Սիրելի Ռուզաննա Գուրգենի, ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մշտապես հիանալով Ձեր գիտական և հասարակական գործունեությամբ, համարձակ մտահղացումներով, անգնահատելի նվիրաբերումով և անսպառ էներգիայով՝ մաղթում ենք, որ Ձեր բոլոր ջանքերը պսակվեն հաջողությամբ և արարողի, հաղթողի լուսավոր գոհունակությամբ շարունակեք հայրենանվեր գործունեությունը:

Ձեզ կանացի երջանկություն ենք ցանկանում. սերը, խաղաղությունն ու խնդությունը թող ուղեկցեն ամբողջ կյանքում, և յուրայինները անկեղծ ջերմությամբ ու հոգատարությամբ շրջապատեն Ձեզ: Թող Աստված օրհնի Ձեր ընտանիքը և բոլոր փորձությունների մեջ լինի Ձեր ապավենը: