Բանակի օրվա առթիվ ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

Հունվարի 27-ին ՀՀ Նախագահի նստավայրում կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողություն. ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով, արժանացել զինվորական բարձր կոչումների:

ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ և հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ շնորհավորել պարգևատրվածներին:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝

Բանակի օրվա առթիվ, ինչպես նաև մասնագիտական արդյունավետ գործունեության համար թիվ 19916 զորամասի ռազմաբժշկական բաժնի գլխավոր վիրաբույժ, պահեստազորի բժշկական ծառայության գնդապետ Սամվել Սոկրատի Գևորգյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Բանակի օրվա առթիվ, ինչպես նաև մասնագիտական արդյունավետ գործունեության համար թիվ 15207 զորամասի հրամանատար, բժշկական ծառայության գնդապետ Կամավոր Արշավիրի Խաչատրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Բանակի օրվա առթիվ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար թիվ 33240 զորամասի հրամանատար, բժշկական ծառայության մայոր Խորեն Վահանի Ազարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Բանակի օրվա առթիվ, ինչպես նաև մասնագիտական արդյունավետ գործունեության համար թիվ 88865 զորամասի հրամանատար, բժշկական ծառայության փոխգնդապետ Սահակ Ռոբերտի Օհանյանը պարգևատրվել է «Մխիթար Հերացու» մեդալով:

Բանակի օրվա առթիվ, ինչպես նաև երկարամյա և բարեխիղճ ծառայության համար թիվ 45303 զորամասի ավագ դասախոս, մայոր Գառնիկ Պայքարի Գասպարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Բանակի օրվա առթիվ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար թիվ 70011 զորամասի հրամանատար, բժշկական ծառայության փոխգնդապետ Դանիել Մարատի Մկրտչյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Հ.Գ.: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն ջերմորեն շնորհավորում է ՀՀ պետական պարգևների արժանացած վերոնշյալ ռազմական բժիշկներին և մաղթում նորանոր հաջողություններ: