Հաղթանակած մեր բանակը, որ ծնվել է հայ քաջորդու թափած տաք արյունից, նրա մոր դառնաղի արցունքից, հայրենյաց պաշտպանին սպասող գեղանի հայուհու բոցավառ սիրուց, այսօր տոնում է իր 24-ամյակը:

Զինվո՛ր հայրենյաց, ունենալով երկու հենարան՝ Աստված և Հայրենիք, Դու անպարտելի′ ես: Բազկիդ ուժը բազմապատկվել է ժողովրդի քո հանդեպ սիրուց:

Հայ առյուծասի՛րտ մայրեր, որդիներիդ փառքով կերտելով Արցախյան հաղթանակը՝ մեր նորօրյա պատմության՝ Անկախ Հայաստանի հենասյունն եք այսօր՝ ազգին նվիրաբերվող ձեր զավակներով:

Կյանքդ հայրենիքին զոհաբերած Զինվո′ր, խոնարհվում ու խնկարկում եմ պայծառ հիշատակդ: Դու զրկեցիր մեզ հետքայլի իրավունքից: Այսօր Քո′ տոնն է:

Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի 24-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյան