Ցավազրկող բժշկական լեյկոպլաստ (пластырь)

«Իբուպրոֆենը» 1962 թ.-ին առաջին անգամ սինթեզվել է Ստյուարտ Ադամսի և Ջոն Նիկլոսոնի կողմից: 1983 թ.-ից ցավազրկող այդ պրեպարատը դեղատներում վաճառվում է առանց դեղատոմսի, իսկ 2 տարի անց դրանից օգտվում էր ավելի քան 100 մլն մարդ: Այսօր ցանկացած դեղատնից կարելի է «Իբուպրոֆեն» գնել՝ փոշու, մածուկի, կաթիլների տեսքով, սակայն ոչ մեկը մինչ օրս չէր ստեղծել բժշկական լեյկոպլաստ՝ օժտված ավելի քան 12 ժամ ցավազրկելու հատկությամբ: Ցավը մեղմող բժշկական լեյկոպլաստի միջոցով արյան մեջ անցած դեղանյութն օրգանիզմում մնում է շուրջ 12 ժամ: Նորույթն իրականություն է դարձել բրիտանական Ուորվիքի համալսարանի գիտնականների և «Medherant» հետազոտական ընկերության մասնագետների համագործակցության շնորհիվ: Բժշկական լեյկոպլաստը բաղկացած է թափանցիկ պոլիմերային մատրիցաներից, որոնց մեջ ներարկված է վերոնշյալ ցավազրկողը: Գիտնականները վստահեցնում են, որ լեյկոպլաստները բավականին օգտակար կարող են լինել այն մարդկանց համար, ովքեր խրոնիկ ցավեր ունեն: Բժշկական նորույթը նախատեսվում է շուկա արտահանել առաջիկա 2 տարվա ընթացքում:

(http://hi-news.ru/technology/sozdan-obezbolivayushhij-plastyr-chej-effekt-dlitsya-12-chasov.html)