Ախտորոշում… լեզվի միջոցով

Հնդկական Չենայի քաղաքում գործող Ռադջալաքշմի համալսարանի գիտնականները մշակել են մարդու առողջական վիճակի ընդհանուր ախտորոշման նոր մեթոդ՝ լեզուն ուսումնասիրելու միջոցով: Գիտնականները պնդում են, որ մարդու լեզվի արտաքին տեսքով հնարավոր է ախտորոշել շուրջ 14 հիվանդություն՝ գրիպ, բրոնխիտ, ասթմա, ալերգիա, թունավորում, ինչպես նաև մի շարք վարակիչ հիվանդություններ:

Մասնագետները մշակել են համակարգչային հատուկ ծրագիր, որն ախտորոշումն իրականացնում է լեզվի արտաքին տեսքը՝ գույն, խտություն և այլ գործոններ, ուսումնասիրելու միջոցով: Լուսանկարն ուսումնասիրելուց հետո համակարգչային ծրագիրն առանձնացնում է այն հիվանդությունները, որոնք թաքնված են մարդու օրգանիզմում: Բացի դրանից՝ տվյալ մեթոդով բժիշկները բավականին հեշտությամբ կողմնորոշվում են, թե ինչ վիտամինի պակաս ունի այցելուն, կամ օրգանիզմի որ գործառույթներն են խանգարված:

(http://www.medseek.by/world/1271-uchenye-sostoyanie-zdorovya-cheloveka-vidno-po-yazyku.html)

Վարդուհի Զաքարյան

Գեղամ Մելիքբեկյան