Կոկորդիլոսների արյունը՝ նորագույն հակաբիոտիկների հիմք

Հետազոտողները փորձաքննության են հանձնել Միսիսիպիում բնակվող ալիգատորների արյունը և պարզել, որ դրանց իմունային համակարգում առկա են հատուկ նյութեր, որոնք այդ կենդանիների իմունիտետը գրեթե անպարտելի են դարձնում: Կենդանական աշխարհի ոչ մի ներկայացուցչի իմունիտետ չի կարող մրցել կոկորդիլոսների իմունիտետի հետ: Դա էլ հիմք է հանդիսացել, որ գիտնականները ձեռնամուխ լինեն նոր հակաբիոտիկի ստեղծմանը: 37 միլիոն տարվա էվոլյուցիայի արդյունքում այդ կենդանիներն իրենց իմունային համակարգն այնպես են կատարելագործել, որ զերծ են մնում ցանկացած վարակից: Նրանց մոտ երբեք լուրջ բարդություններ չեն լինում՝ չնայած այն բանին, որ իրենց բնակության վայրը հեռու է մաքուր լինելուց: Մասնագետներն ուսումնասիրել են նաև կոկորդիլոսների 8 մոլեկուլներ, որոնք բավականին հաջող և արագ վնասազերծել են մի շարք վարակների տեսակներ: Ներկայումս գիտնականները մտադիր են ուսումնասիրել նաև կոկորդիլոսների մյուս տեսակների արյան բաղադրությունը, ինչը մասնագետներին հակաբորբոքային բավականին հզոր միջոց ստեղծելու հնարավորություն կտա:

(<href=”#.VPbApHyUfzn”>http://www.newscientist.com/article/dn27059-germkilling-molecules-identified-in-alligator-blood.html#.VPbApHyUfzn)

Վարդուհի Զաքարյան

Գեղամ Մելիքբեկյան