Շնորհավորում ենք…

Ծննդյան տարեդարձի առթիվ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» շնորհավորում է ՊՆ ԿԿԶՀ ուրոլոգիայի բաժանմունքի պետ, գնդապետ, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Աղայանին:

– Հարգելի՛ Միխայիլ Ալեքսանդրի, ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ: Բարձր գնահատելով երկար տարիների Ձեր ազգանվեր ծառայությունը՝ ի շահ բանակի, հայ զինվորի, ի սրտե մաղթում ենք անսպառ եռանդ, քաջառողջություն, ուժ ու կորով, որպեսզի հետագայում էլ Ձեր աշխատանքային և գիտական գործունեությունը նշանավորվի նորանոր նվաճումներով ու հաղթանակներով: Թո՛ղ Ձեզ մշտապես ուղեկցեն սերը, խաղաղությունն ու երջանկությունը…

Ռուզաննա Խաչատրյան,

«Զինվորական բժիշկների հայկական

ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ