Մենակությունը պակաս մահացու չէ, քան ծխախոտն ու ոգելից խմիչքը

Քիչ են այն մարդիկ, ովքեր նախընտրում են միայնակ անցկացնել իրենց կյանքը, սակայն նրանցից ոմանք ճակատագրով միայնակ են դառնում: Աշխարհի շատ հետազոտական կենտրոններ են զբաղվում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա միայնության ազդեցության հարցերով: Մասնավորապես արդեն 35 տարի է, ինչ ամերիկյան Յուտա նահանգի Բրիգամ Յանգի համալսարանի գիտնականները լրջորեն զբաղվում են մարդու սոցիալական մեկուսացման խնդիրներով: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մեկուսացումը կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ: Մենակությունը բացասաբար է ազդում մարդու վրա ոչ միայն մտավոր, հոգևոր, այլև ֆիզիոլոգիայի տեսանկյունից: Ուսումնասիրությանը մասնակցած մարդկանց 26 տոկոսը, ովքեր իրենց միայնակ են համարում, ավելի են հակված մահացու հիվանդությունների ձեռքբերմանը: Դա ավելին է, քան նիկոտինի, թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության ներքո գտնվող մարդկանց թիվը: Սակայն մասնագետների համար դեռևս գաղտնիք են մնում դրա պատճառները, որոնց բացահայտման համար դեռ տասնյակ տարիներ կպահանջվեն: Մինչ այդ գիտնականները բոլորին կոչ են անում գնահատել և պահպանել ընտանիքի անդամներին, ընկերներին ու հարազատներին:

(http://nz1.ru/eto-interesno/interesnye-fakty/605-odinochestvo-yavlyaetsya-bolee-smertonosnym-chem-kurenie-i-pyanstvo.html)

Վարդուհի Զաքարյան

Գեղամ Մելիքբեկյան