Գիտնականները կհաշվեն մարդու կյանքի տևողությունը

Գիտնականներն արդեն ԴՆԹ-ի միջոցով կարող են պարզել, թե քանի տարի կապրի մարդը:

Առաջատար երկրների գիտնականներից բաղկացած խումբը մարդու օրգանիզմում տեղի ունեցող քիմիական ռեակցիաների միջոցով կկարողանա որոշել մարդու «կենսաբանական ժամացույցի» ավարտը: Նրանք վստահեցնում են, որ դա կարող է օգնել, որպեսզի նոր ինֆորմացիա ստանան մարդկությանն այդքան շատ հուզող երկարակեցության մասին: Ուսումնասիրողները փաստում են, որ մարդու տարիքը ոչ միայն ապրած տարիների քանակն է, այլև ԴՆԹ-ում տեղի ունեցող մեթիլացման գործընթացը (methylation), որն արտաքինից չի փոխում ԴՆԹ-ի տեսքը, սակայն ազդում է մարդու որոշ գեների աշխատանքի վրա: Գիտնականներն այդպիսի եզրակացության են հանգել ավելի քան 5.000 տարեցների ԴՆԹ-ները շուրջ 14 տարի ուսումնասիրելուց հետո:

«Միանգամից 4 հետազոտությունների գրեթե նույն արդյունքները վկայում են այն մասին, որ մարդու «կենսաբանական ժամացույցը» և տարբեր պատճառներից բխող մահերը սերտորեն կապված են»,- ասել է Էդինբուրգի համալսարանի գիտնականը:

Ի դեպ, այդ եզրակացությունը վերաբերում է նաև ռիսկային գոտում գտնվողներին՝ ծխախոտ, ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործողներին: Հավելենք, որ ուսումնասիրությունների ժամանակ մահացել է այդ պահին գրանցված աշխարհի ամենատարեց կինը՝ 115 տարեկան ֆիլիպինուհի Հենդրիկե վան Անդել-Սխիփերը, ով իր դին «կտակել էր» գիտնականներին:

(http://hi-news.ru/technology/uchenye-nashli-instrument-dlya-predskazaniya-prodolzhitelnosti-zhizni.html)

Վարդուհի Զաքարյան

Գեղամ Մելիքբեկյան