Որքան քիչ ես քնում, այնքան շատ ես ուտում

Նեբրասկայի համալսարանի գիտնականները մի շարք ուսումնասիրություններից հետո պարզել են, որ որքան քիչ է քնում մարդը, այնքան մեծ է լինում նրա ախորժակը:

Ամերիկացի հետազոտողներն ապացուցել են, որ քիչ քնած մարդիկ իրենց էներգիայի պաշարները լրացնելու համար ավելի շատ են ուտում, ինչն էլ հանգեցնում է ճարպակալմանը և մի շարք այլ հիվանդությունների առաջացմանը: Պարզվում է՝ անքնությունը նաև այնպիսի հորմոնների խախտման պատճառ է դառնում, որոնք պատասխանատու են մարդու ախորժակի համար:

Մասնագետները վստահեցնում են, որ հոգնած և անքուն մարդու հորմոններն ավելի զգայուն են դառնում սննդի հանդեպ, ինչպես նաև քնի խախտումը բացասականորեն է ազդում մարդու սննդի չափաբաժնի վրա: Գիտական փորձարկումները ցույց են տվել նաև, որ մարդու ախորժակի համար պատասխանատու «գրելին» հորմոնն անքնության դեպքում մի քանի անգամ շատանում է:

(http://www.segodnya.ua/life/health/-eksperty-vyyasnili-chto-chem-menshe-chelovek-spit-tem-bolshe-on-est-621225.html)

Վարդուհի Զաքարյան

Գեղամ Մելիքբեկյան