Իտալացիներն արհեստական աչք են ստեղծում

Իտալացի ինժեներները ներկայացրել են բժշկության, մասնավորապես ակնաբուժության մեջ բավականին իրատեսական մի ծրագիր:

Ավելի կոնկրետ՝ մշակվել է մարդու սինթետիկ աչք՝ արհեստական խնձորակ: Հեղինակների հավաստմամբ` արհեստական աչքը կարող է լիովին փոխարինել բնական աչքին: Սակայն դա միայն նախագիծ է. աչքի առաջին պրոթեզը պատրաստ կլինի միայն 2027 թ.-ին: Առայժմ աչքի պրոթեզավորման համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ դեռ չկան:

Ի դեպ, մասնագետները վստահեցնում են, որ աչքի պրոթեզավորումը հնարավոր կլինի առանց բժշկական միջամտության: Արհեստական աչքի տեղադրման մեթոդը գուցե բարբարոսական թվա, սակայն դրա համար պետք է նախ հեռացնել վնասված աչքը: Նախագծի հեղինակները հայտարարել են, որ դեռ չլուծված խնդիրներ կան, օրինակ՝ մարդու օրգանիզմում ինչքան երկար կարող է մնալ ինպլանտանտը:

(http://texnomaniya.ru/uchenie-iz-italii-nachali-sozdavat-iskusstvenniiy-glaz)

Վարդուհի Զաքարյան

Գեղամ Մելիքբեկյան