Սերժ Սարգսյանն այցելել է մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին:

Հանրապետության Նախագահը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել զինծառայողներին, մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:

http://www.president.am/hy/press-release/item/2016/04/04/President-Serzh-Sargsyan-visit-hospital/#!prettyPhoto

  • serj2
  • serj3
  • serj4