3D բիոփրինթերով հնարավոր է իսկական ատամներ տպագրել

Ավստրալիական Գրիֆիթի համալսարանի գիտնականները ծրագրում են 3D բիոփրինթերով իսկական ատամներ ու ոսկրեր տպագրել:

Մասնագետները հետազոտություններն ավարտին հասցնելու համար շուրջ 650.000 դոլար դրամաշնորհ են ստացել: Համալսարանի հետազոտական խմբի անդամները հայտարարել են, որ եռաչափ բիոփրինթերի օգնությամբ հնարավոր է օգտագործման համար պիտանի ատամներ պատրաստել, որոնք պետք է լիովին համապատասխանեն հիվանդին:

Դրա համար բժիշկները նախևառաջ պետք է սկանավորեն հիվանդի ծնոտն ու ստեղծեն ատամի համապատասխան մոդելը: Տպագրության համար օգտագործվելու են մարդկային բջիջներ: Մասնավորապես մասնագետները լնդի կամ ծնոտի հյուսվածքներով հիվանդի բջիջներին 100%-ով համապատասխանող ատամ կստեղծեն:

Ի դեպ, դրանք տպագրվելու են հատուկ ջերմաստիճանում, որի ժամանակ կենդանի բջիջները չեն քայքայվում: Բիոփրինթերով տպագրված ատամի արտաքին տեսքը կախված կլինի հիվանդի պահանջներից, նրա ծնոտի կառուցվածքից, ինչպես նաև ատամը կորցնելու պատճառից: Հեղինակները նշում են, որ բիոտպագրությունը թույլ է տալիս նաև վերականգնել, օրինակ, վթարից հետո վնասված ծնոտը:

(http://medportal.ru/mednovosti/news/2016/04/02/491teeth/)

Վարդուհի Զաքարյան

Գեղամ Մելիքբեկյան