Հոգատար բուժքույրը

1998թ. հայոց պատմական ազատագրված Կովսական գավառ,(Հորադիզ):
Գումարտակի հրամանատար Հովսեփ Տերտերյանը գովեստի խոսքեր է ասում բուժքույր Անահիտ Վարդանյանի հասցեին,և ես պահ առաջ ուզում եմ հանդիպել, զրուցել հայրենասեր, նվիրյալ հայուհու հետ:
Անահիտը ծնվել է Երևանում:1990-ից եղել է տարբեր ջոկատներում: 1991-ից Մարտակերտի առաջին գծի շրջիկ բուժքույրն էր: Մարտերի ժամանակ վիրակապում էր վիրավորներին և մնում մարտադաշտում:

-Ներկայիս համարյա բոլոր հրամանատարներին այն օրերին օգնել եմ, վիրակապել: Մոնթեի ջոկատում էլ եմ եղել: Երկու անգամ վիրավորվել եմ, բայց կռվի դաշտից դուրս չեմ եկել,- պատմում է Անահիտը, ապա շարունակում,- 1998-ից նշանակվել եմ գումարտակի բուժքույր: Բացի վիրաբուժական միջամտությունից, ամեն ինչ տեղում կարողանում եմ ճարել, հասցնել զինվորներին: Շատ հրամանատարներ եմ ունեցել, բայց ուզում եմ առանձնապես նշել Հովսեփի հոգատար վերաբերմունքը զինվորի հանդեպ: Ես տեսել եմ նրանց հերոսությունը, տառապանքը, չարչաչանքը ինչպես պատերազմի, այնպես էլ բանակի ստեղծման տարիներին և ուզում եմ ամեն կերպ օգտակար լինել նրանց, մեր բանակին:
… Հանգիստ ու լռակյաց Անահիտը բուժքրոջ պայուսակն առած` ամեն օր շրջում է զորանոցներում ու ստուգում զինվորների առողջական վիճակը: Բանակաշինության առաջին տարիներն էին, ու շատ գործեր էին անավարտ: ՈՒ կիսակառույց զորանոցներում հանդիպելով որևէ հիվանդ զինվորի` դեմքին խիստ արտահայտություն տալով ասում էր.
-Ես որ չգամ, դուք երևի ինձ կմոռանաք…

Գնել Շահնազարյան