«Ժպտա՛, խնդրում եմ… արցունքդ սրբի՛ր…»

1

Հերոս ծնած քո՛ւյր իմ ` Անահի՛տ, աչքդ լո՛ւյս
Ժպտա՛, խնդրում եմ… արցունքդ սրբի՛ր…
Հերոս որդուդ չքնաղ դուստրը՝ փոքրիկ Անահիտը, սուրբ օջախդ Աստծո լույս է բերել:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյան

Մայիսի 7-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանն այցելեց Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»՝ տեսակցելու հերոսաբար նահատակված սպա Հրաչ Գալստյանի կնոջը և նորածին դստերը՝ Անահիտին:

Այսօր Հրաչի կնոջ՝ Անուշի տարեդարձն է:

-Բարի տարեդարձ, սիրելի՛ Անուշ:

Սպայի մայրը հպարտությամբ և գորովանքով նայում էր հարսին ու թոռնիկին՝ հերոսաբար փորձելով թաքցնել արցունքները: Ջերմ զրույցից և նվերները հանձնելուց հետո Ռուզաննա Խաչատրյանը բժիշկների ուղեկցությամբ շրջայց կատարեց Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոնում», ծանոթացավ բուժհաստատության պայմաններին, ինչպես նաև տեսակցեց բոլոր ծննդկաններին՝ շնորհավորելով նրանց և նվերներ հանձնելով փոքրիկներին:

  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19