19-ամյա վիրավոր զինծառայողը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ

Արցախում մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ, ընդունվել «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունք:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կապ է հաստատել կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանի հետ: Բժշկի փոխանցմամբ` տեղափոխումից անմիջապես հետո իրականացվել են բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններ:

http://moh.am/?section=news%2Fopen&id=143&nid=4181