«Նրանք ինձ երկրորդ կյանք են պարգևել»

Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայող Արման Ավետիսյանը երախտագիտությամբ է հիշում բոլոր այն բժիշկներին, ովքեր առաջին բուժօգնություն են ցուցաբերել իրեն, ովքեր հետագայում վիրահատել են. «Եթե նրանք չլինեին, ես այսօր չէի ապրի։ Նրանք ինձ երկրորդ կյանք են պարգևել»:

«Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնի ավագ մասնագետ Մկրտիչ Գինոսյանի և բուժանձնակազմի ջանքերի շնորհիվ Արման Ավետիսյանն այսօր արդեն քայլում է:

  • arm-3