Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՊՆ պատվերով 2016-2017 ուսումնական տարվա ընդունելություն Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջում հատկացված տեղերի համար:

Ընդունելությանը կարող են մասնակցել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու իրավունք ունեցող արական սեռի քաղաքացիները` ընդհանուր հիմունքներով մասնակցելով ԵՊԲՀ քոլեջի ընդունելության մրցույթին: Քոլեջ ընդունված քաղաքացիների հետ կկնքվի «ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ուսումնառություն անցնելու մասին» պայմանագիր:

Ուսումնառությունն ավարտելուց հետո նրանք կզորակոչվեն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության և կանցնեն «Նորակոչիկների պատրաստության ծրագրով» դասընթաց, որի ավարտից հետո կկնքվի պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր` 3 տարի ժամկետով, նրանց կշնորհվի «ենթասպա» զինվորական կոչում` մասնագիտական կրթությանը համապատասխանող պաշտոններում նշանակմամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարություն (010) 29-45-84, (010) 29-45-73 կամ ԵՊԲՀ քոլեջ (060) 62-14-57 հեռախոսահամարներով: