Կայացել է բարեգործական հերթական ակցիան

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով համախմբված հայությունը շարունակում է տարաբնույթ օգնության տրամադրումն ինչպես զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին, այնպես էլ ազգային բանակին: Հերթական բարեգործական ակցիան էլ տեղի է ունեցել հունիսի 21-ին:

Ամերիկյան «Armenian wounded heroes fund» հիմնադրամի ներկայացուցիչները զինված ուժերի ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուներին են տրամադրել զինված ուժերի համար նախատեսված բժշկական նյութերի և պարագաների առաջին խմբաքանակը: Օգնությունը ներառում է զինվորի անհատական բժշկական փաթեթներ, ջոկերի սանհրահանգիչների համար նախատեսված պայուսակներ, որոնք համալրված են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով:

Տրամադրված բժշկական պարագաներն ու նյութերը զինված ուժերում գործող չափանիշներին համապատասխանելիության առումով փորձաքննություն անցնելուց և դրանց պահանջարկի ուսումնասիրությունից հետո կկիրառվեն ԶՈՒ ռազմաբժշկական ստորաբաժանումներում: Առաջին փուլով նախատեսվում է զինվորի անհատական բժշկական փաթեթները հատկացնել հատուկ նշանակության ստորաբաժանումներին՝ հաշվի առնելով նրանց առջև դրված մարտական խնդիրները:

Նշենք նաև, որ անհատական փաթեթների միջոցով զինվորները կկարողանան ոչ միայն ինքնօգնություն ցուցաբերել, այլև առաջին բուժօգնություն տրամադրել ծառայակից ընկերներին:

  • 60 (Large)
  • 10 (Large)
  • 40 (Large)
  • 80 (Large)