Բարի՛ տարեդարձ, հարգարժա՛ն հրամանատար

Յուրաքանչյուր անհատ պատմության մի մասնիկն է, սակայն ոչ բոլորին է տրված պատմություն կերտելու առաքելությունը: Պատմություն, որ անքակտելիորեն կապված է հայրենապաշտության և համամարդկային արժեքների, հավերժական պայքարի հետ՝ հանուն հայրենի բնօրրանում ապրելու իրավունքի, խղճի և դավանանքի ազատության:

Այդպիսի անհատներից է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով, պետական ու ռազմական գործչին բնորոշ խորագիտությամբ կերտելով հաղթանակներ, «…առյուծի հետք է թողել իր ցեղի պատմության մեջ»: Հերոս, ում գործն ու անունը միանշանակորեն կապված են Արցախյան գոյամարտի և Հայոց երկու պետականությունների անվտանգության ապահովման գործընթացի հետ: Հրամանատար, ով այսօր էլ իր զինվորի կողքին է և պատրաստ օրհասական պահին իր կյանքը հանուն իր զինվորի, հանուն իր ժողովրդի ու հայրենիքի զոհաբերելուն:

Հարգարժա՛ն նախարար, ծննդյան տարեդարձի առթիվ մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ ու կորով, անավարտ երջանկություն: Թո՛ղ հզոր, անպարտելի բանակ ունենալու Ձեր տեսլականը հաջողությամբ կյանքի կոչվի, որպեսզի արժանապատվորեն դիմակայենք բոլոր փորձությունները, և մեր երկիրն ու ժողովուրդը նավարկեն խաղաղության ալիքներին:

Թո՛ղ Բարձրյալը պահպանի մեր Հայրենիքը, մեր բանակը և զորացնի մեր ժողովրդին: