Հայ բժիշկները մասնակցում են ռազմադաշտային վիրաբուժության դասընթացին

Սեպտեմբերի 2-ին Երևանում մեկնարկել է եռօրյա դասընթաց՝ նվիրված ռազմադաշտային վիրաբուժության թեմային:

Դասընթացը ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համատեղ ջանքերով կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

Դասընթացին մասնակցում են շուրջ 85 ռազմական և քաղաքացիական վիրաբույժներ, վնասվածքաբաններ Հայաստանից և Արցախից: Դասընթացի նպատակն է փորձի փոխանակման և մասնագիտական քննարկումների միջոցով ամրապնդել բժիշկների գիտելիքները հրազենային վերքերի և վնասվածքների բուժման, ռազմադաշտային վիրաբուժության ոլորտում անզգայացման, վարակների դեմ պայքարի, արտակարգ իրավիճակներում հիվանդների մեծաքանակ հոսքի կառավարման ոլորտներում և այլն:

Դասընթացը վարում են ԿԽՄԿ-ի փորձառու վիրաբույժներ և դասախոսներ Մարտին Հերմանն ու Մարկո Պինա Պինտորը:

ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզի խոսքով՝ ավելի քան քսան տարիների ընթացքում կազմակերպելով ռազմադաշտային թեմայով դասընթացներ հակամարտություններից տուժած վայրերում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նպատակ ունի փորձի փոխանակման և գիտելիքների զարգացման միջոցով բարձրացնել բժշկական անձնակազմի կարողությունները՝ հրազենային վնասվածքներ ստացած մարդուն պատշաճ բուժում ապահովելու համար:

Հատկանշական է, որ ռազմադաշտային վիրաբուժության դասընթաց Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից կշնորհվեն շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ:

Հ.Գ.: Դասընթացը կշարունակվի մինչև սեպտեմբերի 4-ը: Դասընթացի առանձնահատուկ դրվագների և փակման արարողության մասին պատմող տեսանյութը կներկայացնենք առաջիկայում:

Հովհաննես Պառաշյան

Գեղամ Մելիքբեկյան

  • Sequence 01.Still001
  • Sequence 01.Still011
  • Sequence 01.Still009
  • Sequence 01.Still014
  • Sequence 01.Still012
  • Sequence 01.Still013
  • Sequence 01.Still007
  • Sequence 01.Still003
  • Sequence 01.Still008
  • Sequence 01.Still002
  • Sequence 01.Still006
  • Sequence 01.Still005