Կայացել է հերթական բարեգործական նախաձեռնությունը

Հայրենասիրության ու հայրենանվիրումի ընկալումները տարբեր են: Ամեն մարդ սիրում է իր երկիրն ու յուրովի մոտեցմամբ ծառայում հայրենիքին: Այս իրողությունը վերահաստատվեց ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում և մարտական գործողություններից հետո, երբ աշխարհի տարբեր անկյուններից բազմաթիվ հայեր փորձեցին իրենց ուժերի ներածին չափով զորավիգ լինել հայոց բանակին, ինչպես նաև զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքներին: