Միշտ կանգնած հարազատ ժողովրդի ու հայոց բանակի թիկունքին…

Հայրենիքից հեռու, բայց հայրենի հողի կանչով միշտ կանգնած հարազատ ժողովրդի ու հայոց բանակի թիկունքին: Հիմնադրված լինելով հայությանը աջակցելու և զորակցելու նպատակով` բարեգործական հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը»: Կազմակերպության հովանավորությամբ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը համալրվել է ուղղթաիռային ռեանիմացիոն անվասայլակներով՝ հագեցած ժամանակակից վերակենդանացման սարքավորումներով: Համալրումը թույլ կտա օդային տեղափոխման անհրաժեշտության դեպքում ավելի արագ և արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել հիվանդներին և վիրավորներին:

Որպես նվիրատվություն՝ ՀԲԸՄ-ի կողմից ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին են հատկացվել նաև 2 շարժական թվային ռենտգեն սարքեր:

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ կատարած այցի շրջանակում ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը զրուցել են վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով:

Շնորհակալություն հայտնելով զինծառայողներին անձնվեր ծառայության համար՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը վստահեցրել է, որ որ թե´ Հայաստանում, թե´ սփյուռքում բանակը համայն հայության հպարտությունն է և սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայորդի իր պարտքն է համարում աջակցել հայկական զինված ուժերին: ՀԲԸՄ նախագահը նաև ընդգծել է, որ որպես յուրօրինակ կամուրջ մայր հայերնիքի և սփյուռքի միջև ՀԲԸՄ-ի բարեգործական ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:

Նշենք նաև, որ դեկտեմբերի 5-ին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարևորել է ՀԲԸՄ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և համատեղ իրականացվող ծրագրերը՝ շեշտելով, որ կառույցը դարձել է ՀՀ պաշտպանության նախարարության կարևոր գործընկերներից մեկը:

  • Sequence 01.00_03_37_16.Still005
  • Sequence 01.00_04_13_02.Still006
  • Sequence 01.00_00_05_15.Still001 (1)
  • Sequence 01.00_01_59_07.Still004