Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան շնորհավորում է

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ռուզաննա Խաչատրյանին ծննդյան տարեդարձի առթիվ:

-Հարգելի՛ Ռուզաննա Գուրգենի

Սրտանց շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը: Մաղթում ենք Ձեզ և Ձեր ընտանիքին սեր, խաղաղություն… Թող իրականանան Ձեր բոլոր երազանքները, և գալիք տարիները նշանավորվեն նորանոր հաղթանակներով:
Բարձր ենք գնահատում Ձեր մարդկային, անկեղծ ու ազնիվ նվիրումը մեզանից յուրաքանչյուրին, սպաների, զինվորների, նրանց հարազատների առողջական խնդիրների նկատմամբ Ձեր մտահոգություններն ու արագ լուծումներ գտնելու պատրաստակամությունը: Համոզված ենք, որ այսուհետ նույնպես մեր համատեղ ջանքերը նոր լիցքեր, նոր որակ են հաղորդելու բանակի առողջապահական համակարգին, իսկ մեզանից յուրաքանչյուրը կանգնելու է Ձեր կողքին՝ նպաստելով ազգանվեր ծրագրերի իրականացմանը:

Սիրով՝ Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա