Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան շնորհավորում է

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ռուզաննա Խաչատրյանին ծննդյան տարեդարձի առթիվ:

-Սիրելի՛ Ռուզաննա Գուրգենի

Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Մենք անկեղծորեն թանկ ենք  գնահատում մեր միջև ձևավորված փոխադարձ հարգանքն ու ըմբռնումը, այն ճանապարհը, որ անցել ենք միասին՝ սատարելով հայ զինվորին, սպային, նրա ընտանիքի անդամներին։

Թող Ձեր հասարակական, գիտական գործունեությունը մշտապես լինի բեղուն, և Հայրենիքին ծառայելու Ձեր  ճանապարհը պսակվի նորանոր ձեռքբերումներով։

Սեր, խաղաղություն, երջանկություն ենք մաղթում Ձեր գեղեցիկ ընտանիքին։