Անդամակցության կարգը

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԲԱԺԻՆ

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

4.1. Կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ, որն ընդունում է սույն կանոնադրությունը, իր գործունեությամբ նպաստում է կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործմանը:
4.2. Կազմակերպության անդամ դառնալ ցանկացող անձը կազմակերպության խորհրդին (այսուհետև` Խորհուրդ) ներկայացնում է գրավոր դիմում և կազմակերպության 1 անդամի կողմից տրված գրավոր երաշխավորագիր: Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Խորհուրդը՝ ելնելով սահմանված չափանիշներից:
4.3. Կազմակերպության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի կամ Խորհրդի` տվյալ անդամին կազմակերության անդամությունից հեռացնելու մասին որոշման հիման վրա` սույն կանոնադրությամբ սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
4.4. Կազմակերպության անդամները կարող են մուծել անդամավճար, որի չափն ու վճարման կարգը սահմանվում է կազմակերպության Խորհրդի կողմից:
4.5. Կազմակերպության հիմնադիրները համարվում են կազմակերպության անդամներ: