ՀԿ-ի անդամների իրավունքներն ու պարտականությունները

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԲԱԺԻՆ

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.1. Կազմակերպության անդամն իրավունք ունի`
5.1.1. ընտրել և ընտրվել կազմակերպության ղեկավար մարմիններում,
5.1.2. կազմակերպության գործունեության և ծրագրերի բարելավման նպատակով կազմակերպության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ, գործնական ծրագրեր,
5.1.3. օգտվել կազմակերպության իրավական, ֆինանսական, տեխնիկական, տեղեկատվական և այլ աջակցությունից,
5.1.4. սպառիչ տեղեկատվություն ստանալ կազմակերպության գործունեության մասին,
5.1.5. մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին,
5.1.6. կազմակերպության մարմինների որոշումները բողոքարկել գրավոր կարգով` ըստ վերադասության,
5.1.7. անարգել դուրս գալ կազմակերպության շարքերից:
5.2. Կազմակերպության անդամը պարտավոր է.
5.2.1. մասնակցել և աջակցել կազմակերպության գործունեությանը,
5.2.2. կատարել կազմակերպության կանոնադրության պահանջները և ղեկավար մարմինների որոշումները,
5.2.3. իր գործունեությամբ և վարքով նպաստել կազմակերպության հեղինակության բարձրացմանը,
5.2.4. մուծել մուտքավճար և անդամավճար՝ Խորհրդի կողմից սահմանված լինելու դեպքում, որոնց չափն ու վճարման կարգը սահմանում է Խորհուրդը:
5.3. Կազմակերպության ժողովը կամ խորհուրդը կազմակերպության անդամների նկատմամբ կարող է կիրառել խրախուսանքի միջոցներ: Կանոնադրության դրույթները և կարգապահական կանոնները խախտող անդամի նկատմամբ կազմակերպության ժողովի կամ խորհրդի կողմից կարող են կիրառվել տույժի միջոցներ ընդհուպ մինչև կազմակերպության անդամությունից հեռացնելը: