ՀԿ-ի մարմինները

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԲԱԺԻՆ

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ

6.1. Կազմակերպության ղեկավար մարմիններն են ժողովը, խորհուրդը և նախագահը:
6.2. Կազմակերպության բարձրագույն ղեկավար մարմինը ժողովն է, որին պատկանում է կազմակերպության գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:
6.3. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կազմակերպության ժողովը:
6.4. Բացի ժողովից, կազմակերպության մնացած ղեկավար մարմիններն ընտրովի են և դրանցում առաջադրվել և ընտրվել կարող է կազմակերպության յուրաքանչյուր անդամ:
6.5. Կազմակերպության ժողովը գումարվում է երկու տարին մեկ անգամ` խորհրդի կողմից, վերջինիս սահմանած կարգով և ժամկետներում: Արտահերթ ժողով կարող է գումարվել կազմակերպության անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի պատճառաբանված որոշման դեպքում ոչ ուշ, քան 14 օրացուցային օրվա ընթացքում` կազմակերպության նախագահի կողմից: Արտահերթ ժողովները գումարվում են նախաձեռնողի օրակարգով: