ՀԿ-ի ժողովը

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԲԱԺԻՆ

6.6. Կազմակերպության ժողովը.
6.6.1. հաստատում է կազմակերպության կանոնադրությունը, կատարում է փոփոխություններ դրանում և (կամ) հաստատում է նոր խմբագրությամբ կանոնադրությունը,
6.6.2. որոշում է կազմակերպության խորհրդի անդամների թիվը, ընտրում է խորհրդի անդամներին, փոփոխում է խորհրդի կազմը, վաղաժամկետ դադարեցնում է խորհրդի անդամների լիազորությունները,
6.6.3. երկու տարի ժամկետով ընտրում է կազմակերպության նախագահ, փոխնախագահ և պատասխանատու քարտուղար, վաղաժամկետ դադարեցնում է նրանց լիազորությունները: Կազմակերպության նախագահն ի պաշտոնե հանդիսանում է կազմակերպության խորհրդի նախագահը,
6.6.4. քննարկում և հաստատում է կազմակերպության խորհրդի և նախագահի հաշվետվությունները, հաստատում է կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները,
6.6.5. ընդունում է կազմակերպության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումները, հաստատում է կազմակերպության փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը, բացառությամբ դատարանի վճռով վերակազմակերպումից և լուծարումից:
6.6.6. Կազմակերպության ժողովն իրականացնում է Կազմակերպության կառուցվածքային մարմինների նկատմամբ վերահսկողական լիազորություններ:
6.6.7. ժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե դրան մասնակցում են կազմակերպության բոլոր անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունվում են կազմակերպության բոլոր անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
6.6.8. ժողովի որոշումը, որն ընդունվել է օրենքի, կազմակերպության կանոնադրության կամ ղեկավար մարմինների որոշումներով սահմանված կարգի խախտմամբ, կամ ոտնահարել է կազմակերպության կամ նրա անդամների իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել կազմակերպության անդամի դիմումի հիման վրա: Նման դիմում կարող է տրվել 60 օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
6.7. Կազմակերպության խորհուրդն ընտրվում է ժողովի կողմից երկու տարի ժամկետով: Մինչև կազմակերպության առաջին ժողովի գումարումը խորհուրդը կազմված է կազմակերպության հիմնադիր անդամներից: