ՀԿ-ի խորհուրդը

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԲԱԺԻՆ

6.8. Կազմակերպության խորհուրդը.
6.8.1. համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության ժողովների միջև ընկած ժամանակահատվածում,
6.8.2. քննարկում և որոշումներ է կայացնում կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են կազմակերպության ժողովի և նախագահի իրավասությունների մեջ,
6.8.3. նախապատրաստում է կազմակերպության ժողովները, առաջարկություններ է ներկայացնում ժողովին նրա իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ,
6.8.4. որոշումներ է ընդունում կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր ստեղծելու և լուծարելու մասին, հաստատում է դրանց կանոնադրությունները, կանոնակարգերը և աշխատակարգերը, որոնք չեն կարող հակասել սույն կանոնադրությանը, նշանակում և ազատում է նրանց ղեկավարներին, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին տալիս է լիազորագրեր,
6.8.5. ստեղծում է առևտրային կազմակերպություններ կամ մասնակից դառնում այդպիսի կազմակերպությունների,
6.8.6. ընդունում և ազատում է կազմակերպության անդամներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և տույժի միջոցներ,
6.8.7. սահմանում է կազմակերպության անդամների կողմից անդամավճարների մուծման կարգը, չափերը և ձևերը,
6.8.8. տնօրինում է կազմակերպության գույքը՝ անկախ նրա չափից և տեսկից, որոշում է կազմակերպության ղեկավար մարմինների վարձատրության կարգն ու չափը:
6.9. Խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե դրան մասնակցում են խորհրդի բոլոր անդամների կեսից ավելին: Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:
6.10. Խորհուրդն իր հերթական նիստերը հրավիրում է վեց ամիսը մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել խորհրդի անդամների թվի առնվազն 1/3-ի գրավոր պահանջով կազմակերպության նախագահի կողմից կամ կազմակերպության նախագահի կողմից անմիջականորեն:
6.11. Կազմակերպության նախագահն ընտրվում է ժողովի կողմից երկու տարի ժամկետով: