ՀԿ-ի նախագահ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԲԱԺԻՆ

6.12. Կազմակերպության նախագահը.
6.12.1. ղեկավարում է կազմակերպության խորհրդի աշխատանքները և հանդիսանում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, իրականացնում է կազմակերպության ընթացիկ ֆինանսական գործունեությունը,
6.12.2. ապահովում է կազմակերպության ժողովի, կազմակերպության խորհրդի կողմից ընդունված որոշումների և հանձնարարականների կատարումը, իր իրավասությունների սահմաններում ընդունում է որոշումներ և ստորագրում հրամաններ, կարգադրություններ ու այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
6.12.3. հաստատում է կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, դրույքաչափերը և կազմակերպության աշխատակազմի կանոնակարգը, որը չի կարող հակասել սույն կանոնադրությանը,
6.12.4. աշխատանքի է ընդունում և ազատում է աշխատանքից կազմակերպության աշխատակազմի հաստիքային և պայմանագրային աշխատողներին,
6.12.5. կազմակերպության ժողովին հաշվետվություն է ներկայացնում կազմակերպության խորհրդի և իր գործունեության մասին,
6.12.6. որոշումներ է կայացնում կազմակերպության բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ կազմակերպության ժողովի և խորհրդի իրավասությանը վերապահված հարցերից,
6.12.7. կազմակերպության անունից գործում է առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր, բանկային հիմնարկներում բացում է հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվներ, կազմակերպության անունից վարում է բանակցություններ, կնքում պայմանագրեր և համաձայնագրեր, ստորագրում կազմակերպության ժողովի և խորհրդի կողմից ընդունված փաստաթղթերը,
6.12.8. նախագահում է կազմակերպության ժողովի և խորհրդի նիստերը, կարող է լիազորել կազմակերպության ժողովի և խորհրդի նիստերի նախագահումը կազմակերպության այլ անդամի,
6.12.9. հրավիրում և գումարում է կազմակերպության ժողովի և խորհրդի հերթական և արտահերթ նիստեր,
6.12.10. կազմակերպության փոխնախագահին, պատասխանատու քարտուղարին և կազմակերպության խորհրդի անդամներին սույն կանոնադրության շրջանակներում, կատարման համար կարող է փոխանցել կազմակերպության նախագահին վերապահված առանձին լիազորություններ,
6.12.11. որոշում է ընդունում կազմակերպության համար գույքի ձեռքբերման, տիրապետման, օգտագործման և տնօրինման վերաբերյալ,
6.12.12. հաստատում է կազմակերպության հիմնական միջոցառումների և աշխատանքների տարեկան պլանները և ծրագրերը և ապահովում դրանց կատարումը,
6.12.13. սահմանում է կազմակերպության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները, ինչպես նաև կազմակերպության անդամների նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը,
6.12.14. իրականացնում է կազմակերպության ժողովի և խորհրդի կողմից իր վրա դրված այլ լիազորություններ: