ՀԿ-ի փոխնախագահ և քարտուղար

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԲԱԺԻՆ

6.13. Կազմակերպության փոխնախագահը.
6.13.1. կատարում է կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորությունները,
6.13.2. կազմակերպության նախագահի հանձնարարությամբ նրա բացակայության ժամանակ կատարում է կազմակերպության նախագահի պարտականությունները:

6.14. Կազմակերպության պատասխանատու քարտուղարը.
6.14.1. արձանագրում է կազմակերպության ժողովի և խորհրդի նիստերը,
6.14.2. ստորագրում է կազմակերպության ժողովի և խորհրդի նիստերի արձանագրությունները,
6.14.3. կատարում է կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորություններ: