ՀԿ-ի վերակազմակերպումը և լուծարումը

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԲԱԺԻՆ

8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

8.1. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել ու լուծարվել ժողովի կամ դատարանի որոշմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
8.2. Լուծարման մասին որոշում կայացնելու դեպքում ՀՀ արդարադատության նախարարության համաձայնությամբ ժողովը կազմավորում է լուծարման հանձնաժողով և սահմանում լուծարման կարգը և ժամկետները:
8.3. Կազմակերպության լուծարման դեպքում լուծարման հանձնաժողովը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց և պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով, օգտագործում է կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման նպատակով, դրա անհնարինության դեպքում այն փոխանցվում է պետական բյուջե, իսկ վեճի առկայության դեպքում հարցը լուծվում է դատարանի կողմից: