Աշխատանքային այց ՊՆ «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարան

Սեպտեմբերի 17-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Սերժ Առուշանյանը, ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի տեղակալ Մհեր Խալաթյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ այցելեցին ՊՆ «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարան՝ առողջարանի շենքային պայմաններին, բուժական հնարավորություններին ծանոթանալու, առկա խնդիրները քննարկելու և լուծման հնարավոր տարբերակներ առաջարկելու նպատակով: