Կայացել է հերթական ընդունելությունը

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:

Ընդունելությանը մասնակցած զինծառայողների մայրերը բարձրաձայնել են իրենց խնդիրների մասին: Բազմակողմանի քննարկումների ընթացքում նրանց հարցերին տրվել են սպառիչ մասնագիտական պատասխաններ. դիմումները փոխանցվել են ՊՆ, ԶՈՒ ԳՇ և ԶՈՒ համապատասխան օղակներին՝ բարձրաձայնված խնդիրները հնարավորինս լուծելու նպատակով: